Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի տիկին. «Հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է օրենքով լինի»

Հունիս 04,2018 16:20

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն այսօր Մայր բուհում հանդիպեցին ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հետ: Ուսանողներից մեկը նախ հետաքրքրվեց, թե Աննա Հակոբյանի գնահատմամբ, «Իմ քայլը» շարժման օրերին ինչպիսի՞ ազդեցություն ունեցան «ֆեյսբուքում» հայտնի օգտատերերը՝ մասնագիտացված լրատվամիջոցների աշխատանքի վրա: Ուսանողին հետաքրքրեց, թե արդյոք նրանք չեն խանգարել լրագրողներին: Աննա Հակոբյանն ասաց՝ ոչ միայն չեն խանգարել, այլեւ իրենց գրառումներով եւ տեսանյութերով նպաստել են լրագրողների աշխատանքին: Վարչապետի տիկինը նշեց, որ խոսքն, իհարկե, ապատեղեկատվության տարածման մասին չէ:

«Սոցցանցային դարաշրջանում յուրաքանչյուրն էլ կարող է «սեւացնել» որեւէ պաշտոնյայի: Դա, իհարկե, տգեղ եւ քննադատելի երեւույթ է»,-նկատեց Աննա Հակոբյանը:

Ապա ուսանողներից մեկը հետաքրքրվեց՝ քաղաքական կարգավիճակից հետո ի՞նչ ճանապարհով պետք է առաջնորդվի երկիրը՝ օրենքո՞վ, թե…

Աննա Հակոբյանը պատասխանեց. «Հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է օրենքով լինի: Եթե որոշ անձինք դեռ չեն գիտակցում դա, կարծում եմ, պատճառը անցումային փուլն է: Կարծում եմ՝ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2013446312007207/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930