Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանի հին դատական համակարգը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը

Հունիս 04,2018 16:14

Այսպես ասած՝ թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, պահանջներից և հիմնահարցերից մեկը վերաբերում էր մեր արդարադատության ոլորտին, և, հատկապես, քաղաքական հայացքների համար բանտերում հայտնված գործիչների ազատությանը, որոնց շարքերում մեծ թիվ են կազմում արցախյան ազատամարտի վետերաններ:

Այսօրվա իշխանությունները, Փաշինյանի խոսքով, որևէ ճանապարհով չեն միջամտելու դատարանների գործունեությանը՝ այդպիսով փորձելով արմատախիլ անել հրահանգի մեխանիզմը, մինչդեռ, այս օրերին նաև կոշտ ակցիաների դիմած բազմաթիվ քաղաքացիներ և գործիչներ համոզված են, որ որևէ փոփոխություն դատավորների և դատախազների գործելաոճում տեղի չի ունեցել, ինչի հետևանքով տասնյակ ազատամարտիկներ՝ «Սասնա Ծռեր»-ի և «Նորքի բանդա»-ի գործով, ազգային հերոս Սամվել Բաբայանը և այլ գործիչներ շարունակում են մնալ անազատության մեջ:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930