Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` մայիսի 31-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշել է Գեւորգ Ազատյանին ազատել Տավուշի մարզպետի օգնականի պաշտոնից:
27-ամյա Գ. Ազատյանը Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի հայրենակիցն է, մարզի Կողբ գյուղից: Նա Հ. Աբովյանի ընկերոջ որդին է:
Մայիսի 29-ին մարզպետ Հովիկ Աբովյանը որոշել է Հարություն Ղուլիջանյանին մայիսի 31-ից ազատել Տավուշի մարզպետի օգնականի պաշտոնից՝ հիմք ընդունելով Հ. Ղուլիջանյանի անձնական դիմումը:
Մարզպետ Վ. Ղալումյանը դեռեւս մարզպետի օգնականներ չի նշանակել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ