«Շատ հետաքրքիր և խորհրդանշական է, որ Վճռաբեկ դատարանը ղեկավարում է մի մարդ, խոսքը Արման Մկրտումյանի մասին է, որի մասին Եվրադատարանը հատուկ բացասական որոշում է կայացրել»,-ի պաշտպանություն քաղբանտարկյալների ՀՀ վճռաբեկ դատարանի առաջ կազմակերպված բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Ըստ նրա՝ դա նոնսենս է. «Արման Մկրտումյանը նոնսենս է Վճռաբեկ դատարանի համար: Ւնչ վերաբերում է մյուսներին, ապա չպետք է դառնալ Արման Մկրտումյանի հետևորդ, ՀՀԿ պահապան հրեշտակը, չդառնալ մահապարտ, իրենց վրա չվերցնել այն խարանը, ըստ որի՝ քաղբանտարկյալները հայտնվել են անազատության մեջ»:
Անդրանիկ Թևանյանը հայտարարեց՝ դատավորները պետք է ազատվեն դատախազական ճնշումից, շարժվեն օրենքով, խղճով ու համոզմունքով. «Եթե քաղբանտարկյալների ազատ արձակումը ձգվի, մեր կողմից դա կգնահատվի որպես սաբոտաժ նոր կառավարության գործունեությանը, հայ ժողովրդի ցանկություններին և ուղղակի սպառնալիք ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը: Սամվել Բաբայանին պահել անազատության մեջ նշանակում է սպառնալ ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը: Եթե Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում, կայացնում են ոչ այնքան հհկամետ, սերժսարգսյանամետ որոշում, այլ ադրբեջանամետ: Միայն Ադրբեջանը կցանկանա, որ պատերազմի տարիների հրամանատարը լինի անազատության մեջ, այն էլ այն պայմաններում, երբ ամեն օր զգում ենք, որ կարող է լինել պատերազմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ