«Ծառուկյան» դաշինքի քվոտայով արտակարգ իրավիճակների նախարար նշանակված Հրաչյա Ռոստոմյանը չի կիսում տեսակետը, որ ամսի 7-ին խորհրդարանի դատին ներկայացվելիք նոր կառավարության բյուջեն «կենացների» փաստաթուղթ է:
«Բազմաթիվ անգամներ տեսել ենք ճոխ-ճոխ գրված թվեր, այնպիսի ծրագիր, որը թվային առումով պետք է, որ լավը լիներ: Սա կենացների փաստաթուղթ չի, սա այն է, ինչ որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ, ուզում է, որ իր երկիրն այդպիսինը լինի»,- ասաց նախարարը:
Aravot.am-ի դիտարկումը`ժամանակին, իր ասած գեղեցիկ թվերով գրված բյուջեներին իր կուսակցությունն էլ է հավանություն տվել, կոալիցիայի մեջ լինելով, նաեւ պատասխանատվությունն է կիսել, հիմա խուսափո՞ւմ են պատասխանատվությունից, անպատասխան մնաց:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ