ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Լրագրողները հետաքրքրվել էին ոլորտում նախկինում եղած չարաշահումների մասին:
Թե ի՞նչ հարցեր են, Հրաչյա Ռոստոմյանը չմանրամասնեց. «Քննությունը շարունակվում է եւ ԱԱԾ-ն կբացահայտի բոլոր չարաշահումները»:
Հրաչյա Ռոստոմյանն անպատասխան թողեց հարցը`չարաշահումները կապվա՞ծ են Դավիթ Տոնոյանի ղեկավարման շրջանի հետ, թե՞ ավելի վաղ են եղել:
Հրաչյա Ռոստոմյանն ասաց նաեւ, որ համակարգում կրճատումները շարունակվելու են: Բայց այն անձինք, ովքեր իրենց գործի մասնագետն են, մտահոգվելու կարիք չունեն:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ