Ռուսական «Գազպրոմ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից 5.248 միլիոն հավելյալ բաժնետոմսերի ձեռք բերումը՝ 26.381 միլիարդ դրամով (ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար):
Ինչպես հաղորդում է «Վեստի Էկոնոմիկա»-ն, Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ռուս-հայկական համաձայնագրի ուղղումները՝ «Գազպրոմ Արմենիա» -ի բաժնետոմսերի առք ու վաճառքի և աշխատանքի պայմանների մասին, ըստ որի «Գազպրոմ»-ի բաժնեմասը դուստր ընկերությունում 80 տոկոսից կդառնա 100 տոկոս:
«Գազպրոմ» ՀԲԸ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերության միակ բաժնետերն է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ