Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում անպատժելիության մթնոլորտ… Չի էլ եղել, բայց…այսօր չի էլ լինի». Վալերի Օսիպյան

Հունիս 04,2018 15:08

«Պարո՛ն Օսիպյան, այս վերջերս դուք ճանապարհային ոստիկանների հետ խորհրդակցություն էիք անցկացնում, խորհրդակցության ժամանակ այսպիսի արտահայտություն արեցիք՝ եթե կլինեն օլիգարխներ, չգիտեմ թե ով, նաեւ պատգամավորներ, եթե այնպիսի բան կլինի, որ նրանք ձեզ կխանգարեն՝ ես ձեր կողքը կանգնած եմ: Պատգամավոր ասելով՝ ի՞նչ նկատի ունեիք, եթե կոնկրետ մարդկանց նկատի ունեիք՝ հասկանալի է»,- այսօր ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս հարցը ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ուղղեց Ֆելիքս Ցոլակյանը:

Օսիպյանը պատասխանեց. «Ես ցանկություն չեմ ունեցել ՀՀ որեւէ  պատգամավորի վիրավորել, բայց տարիների ընթացքում իմ աշխատանքային փորձը ցույց է տվել, քանի որ ես հատկապես արտաքին ոլորտն եմ սպասարկել մայրաքաղաքի, ճիշտ է, ճանապարհային ոստիկանությունը իմ ոլորտը չի եղել, բայց ես դրա մի մասն եմ կազմել: Բազմաթիվ անգամ եղել են, երբ որ ճանապարհային ոստիկանության տեսուչները հայտնվել են այնպիսի վիճակում, երբ ուղեւորի կարգավիճակում հայտնվել է պատգամավորը եւ տհաճ խոսակցությունների առիթ  դարձել, նաեւ ինչու չէ՝ վիճաբանություն, քաշքշուկ եւ այլն: Կարծում եմ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչն առաջին հերթին ինքը պետք է հետեւի օրենքին եւ ցանկություն չունենք…այո, օրենքը բոլորի համար է, օրենքի առջեւ բոլորը հավասար են, իմ ասելու միտքը սա է եղել: Ինչ վերաբերում է օլիգարխներին, ես կցանկանամ, որ այսուհետ բոլորը իմանան, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ…»: Սա ասելուն պես Օսիպյանը կարծես մի պահ կանգ առավ ու շարունակեց. «Չի էլ եղել, բայց…այսօր չի էլ լինի»:

Ֆելիքս Ցոլակյանը հորդորեց պատգամավորների վրա շեշտադրում չանել, ասել՝ բոլոր քաղաքացիները, Օսիպյանն էլ չհամաձայնեց՝ ասելով, որ շեշտադրում է արել, քանի որ ինքն է ականատես եղել տարիների ընթացքում, երբ պատգամավորները ներկայանում են ու կաշկանդում են ճանապարհային ոստիկանությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930