ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ տեւական դադարից հետո ազգային հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանը, որ ներկայումս հանդես է գալիս Շվեդիայի «Յուրգորդեն» թիմում, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցում մեր ընտրանու ավստրիական հավաքներին, մայիսի 31-ին այցելել էր մեր հավաքականի ճամբար:
Որ ֆուտբոլիստը Մոլդովայի հետ հանդիպմանն էլ խաղադաշտ չէր մտնելու, պարզ էր: Aravot.am-ի տեղեկություններով Յուրան ներկա չի լինելու այսօր կայանալիք ընկերական հանդիպմանը: Նրա ոտքի վնասվածքը բավականին լուրջ է եւ ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս պետք է վիրահատվի:
Յուրա Մովսիսյանը իր թիմակիցներին տեսնելու գնացել էր սեփական նախաձեռնությամբ, իր մեքենայով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի