Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի իշխանությունները հայտնել են ցեղասպանության մասին օրինագծի հետաձգման պատճառը

Հունիս 04,2018 14:43

Իսրայելը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը Քնեսեթում կքննարկի Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններից հետո:

Ինչպես հաղորդում է Haaretz-ը, իսրայելցի պաշտոնյաները երկրի ԱԳ նախարար Բենիամին Նեթանյահուին խորհուրդ են տվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք նշանակված են հունիսի 24-ին: Հակառակ դեպքում Իսրայելում մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումները կարող են օգտագործվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավում՝ օգնելով նրան թուրք ժողովրդին միավորել իր կուսակցության շուրջը և լրացուցիչ առավելություն ապահովել առաջիկա ընտրություններում:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Քնեսեթը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով լիագումար քննարկում անցկացնելու նախաձեռնությանը։ Իսկ արդեն մայիսի 29-ին Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանեց օրակարգից։ Ավելի ուշ Էդելշտեյնի մամլո խոսնակը այս որոշումը մեկնաբանեց այն հանգամանքով, որ իրենք վստահ չէին, թե մեծամասնությունը կողմ կքվեարկի։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930