Կառավարությունում «լիազոր անձանց» հետ քննարկվել է ոստիկանների աշխատավարձի բարձրացման հարցը: Այսօր այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա չբացառեց, որ հունվար ամսից աշխատավարձի բարձրացում լինի:
Վալերի Օսիպյանը չբացառեց, որ ոստիկանական համակարգում կրճատումներ էլ լինեն: Բայց հնարավոր կրճատումները նա չի համարում հետեւանք նրա, որ Հայաստանը ոստիկանապետություն է. «Թիվը գաղտնի է, բայց նախկինում էլ ասվել է, որ կան եվրոպական զարգացած երկրներ, որտեղ ոստիկանների թիվը գերազանցում է»: Կրճատումների հարցը կքննի եւ կորոշի հատուկ հանձնաժողովը: Ոստիկանապետն ասաց, որ զինտեխնիկայի կրճատումներ էլ կլինեն:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Մասիսի քաղաքապետի գործով: Հիշեցնենք, նա եւս ազատ արձակվեց:
«Բոլոր տեսանյութերը փոխանցվել են նախաքննություն իրականացնող մարմին, եթե իրենք այդպես են որոշել, ուրեմն այդպես էր ճիշտ»,- ասաց Վալերի Օսիպյանը
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ