Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չգիտեք՝ ինչպես վարվել, վարվեք օրենքով. Անդրանիկ Թևանյանը՝ Վճռաբեկ դատարանին

Հունիս 04,2018 14:22

«Հունիսի 15-ին դատարանը հնարավորություն ունի կայացնելու մի որոշում, որը նրան հնարավորություն կտա հայտնվել նոր իրողությունների մեջ»,- ՀՀ վճռաբեկ դատարանի առաջ ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

Նա տեղեկացրեց, որ հանրային պահանջի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է. հունիսի 15-ին ժամը՝ 11-ին, տեղի է ունենալու Սամվել Բաբայանի վճռաբեկ բողոքի հետ կապված նիստ:

Ըստ պարոն Թևանյանի՝ զուտ իրավական առումով կա մի քանի տարբերակ. «Դատարանը պետք է հասկանա, որ դա իր դատավճիռը կլինի, եթե կայացնեն բացասական որոշումը և ուժի մեջ թողնեն վերաքննիչի որոշումը: Դատելով դեպքերի ընթացքից՝ կարող ենք ասել, որ այդ տարբերակը բացառվում է»:

Անդրանիկ Թևանյանը խորհուրդ տվեց դատարաններին. «Եթե չգիտեք՝ ինչպես վարվել, վարվեք օրենքով: Դա ձեզ հնարավորություն կտա պահպանել դեմքը և ինտեգրվել նոր իրողությունների հետ, որի անունը դրել ենք նոր Հայաստան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930