Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյան. Ոստիկանությունը ձերբազատվել է կոռուպցիայից

Հունիս 04,2018 13:58

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ իր գործընկերներից մեկը կամ երկուսը պատասխանատվության ենթարկվեն ԱԱԾ-ի հայտարարած կոռուպցիոն սխեմաներով, բայց չի կարծում, որ ոստիկանությունը զանգվածաբար գործել է կոռուպցիոն տարբերակներով: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Նախկինում եղել են ստորաբաժանումներ, որոնք կապ են ունեցել, բայց, որ ասեմ ոստիկանությունում տարածված է եղել նման երեւույթ, դա էլ ճիշտ չի լինի: Դրանք հիմնականում այն ստորաբաժանումներն են, որոնք առնչվում են քաղաքացիների հետ: Հիմնականում ՃՈ-ն է»,- ասաց նա:

Ոստիկանապետը հավաստիացնում է, որ այսօր ոստիկանությունում կոռուպցիոն տարրեր չկան:

Հարցին`ե՞րբ ենք ականատես կլինենք նախկին իշխանությունների օրոք ոստիկանության թույլ տված կոռուպցիոն սկանդալների բացահայտումներին, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե նախկին ոստիկանապետի ժամանակ ինչպես է եղել: Նախկինում ՃՈ-ն չի եղել իմ ենթակայության, բայց չբացառենք, որ եղել է կոռուպցիա»:

Լրագրողները հետաքրքրվեցին`ոստիկանությունում կոռուպցիոն երեւույթներն անհատակա՞ն դեպքեր են, թե՞ սխեմաներ են գործել: «Ոստիկանությունը տիրապետում է ամեն ինչին, անհրաժեշտությունը չկա, որ մենք բացահայտ հրապարակենք: Ունենք որոշակի դրվագներ, դեռ ընթացքի մեջ է»,- ասաց ոստիկանապետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930