Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսսիա 24»-ին

Հունիս 04,2018 13:36

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող էին ավելի խորը լինել, ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսության տեսանկյունից: Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

«Անկեղծ ասած, ինձ մի փոքր չեն բավարարում մեր հարաբերությունները, քանի որ իմ ըմբռնմամբ մենք կարող էինք ավելի խորը և ընդգրկուն հարաբերություններ ունենալ: Ինձ չի բավարարում՝ ինչպես ենք մենք ներկայացված Ռուսաստանում, չնայած Ռուսաստանում շուրջ 3 միլիոն հայ է ապրում, այնքան, որքան Հայաստանում: Համայնքը հսկայական է, բայց ներկայության որակ չկա»,- ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ խոսքը կրթական և մշակութային ներկայության մասին է:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների իրական գործընկերը որոշակի ոլորտներում, օրինակ նոր տեխնոլոգիաների: «Մեզ մոտ բուռն զարգանում է IT տեխնոլոգիան, ներուժ կա»,-հավելել է նախագահը:

Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ Սարգսյանն ասել է, որ անդամակցության ներուժը ևս բավարարաչափ բացահայտված չէ: «Դեռ պետք է լավ աշխատել, մենք դեռ մեր գործընկերներին ցույց չենք տվել՝ ինչ կարող է Հայաստանը ներդնել: Իրականում կարող է դառնալ լավ, ուժեղ գործընկեր եվրասիական տարածությունում»,-կարծում է Արմեն Սարգսյանը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պայմանագիր է ստորագրել ԵՄ-ի հետ և կարող է նպաստել Եվրասիական տարածության և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավմանը:

Արմեն Սարգսյանը նաև ասել է, որ լավ գիտի Ռուսաստանը՝ «Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ» և չնայած երկար տարինել եղել է դեսպան արևմտյան երկրներում, իրեն հարմարավետ է զգում նաև Մոսկվայում, Աստանայում: Հայաստանի նախագահը խոստովանել է, որ երազում է լինել Ալթայի երկրամասում:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք հնարավոր է, որ ապագայում Արմեն Սարգյանը որոշի կուսակցություն հիմնել, Հայաստանի նախագահը պատասխանել է. «Առաջին հերթին դա կհակասի Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը: Ինչպես կարող է նախագահը, որը սահմանադրության երաշխավորն է, զբաղվել քաղաքականությամբ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=DqeISFXY5cs

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930