Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում Հանրային խորհուրդն առաջադրել է Հովհաննես Հովհաննիսյանին

Հունիս 04,2018 13:28

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահը դիմել է Հանրային խորհուրդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու նպատակով:

Ս.թ. մայիսի 24-ին, ի պատասխան ԱԺ նախագահի գրության, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով Հանրային խորհրդի որոշումը, առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը:

Նշենք, սակայն, որ այդ մասնակցությունը կարող է լինել ժամանակավոր, քանի որ, ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի, մոտակա ժամանակներում պետք է ձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որը և կարող է ընտրել մրցութային խորհրդի նոր անդամ:

Այս պահին Հովհաննես Հովհանիսյանի ընտրությունը հիմնավորված է նրանով, որ վերջինս հանդիսանում է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի համակարգող և այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել՝ համագործակցելով պետական ու մասնավոր սեկտորի, հատկապես ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դեցենտ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահն է, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտական խորհրդականը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հումանիտար և հասարակագիտական առարկաների կրթաբլոկի ղեկավարը, 2014 թ. եղել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Իրավական խորհրդատվական խմբի անդամ, 2017-ից «Եվրասիայի ժողովուրդների ասամբլեա» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ է, ներգրավված է եղել նաև այլ կառույցների աշխատանքներում:

ՀՀ Հանրային խորհրդի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930