Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահը` գնված կոնյակների մասին. «Արտասահմանցու հետ հանդիպելիս` դուք որեւէ խորհրդանիշ չե՞ք վերցնում»

Հունիս 04,2018 13:27

Aravot.am-ը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ի՞նչ նպատակով է ԳԱԱ-ն թանկարժեք կոնյակներ գնել, ինչի մասին օրերս գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

ԳԱԱ նախագահն ասաց, որ ակադեմիայի գործերի կառավարիչ Գարեգին Սնգրյանն արդեն այդ մասին պարզաբանում տվել է, եւ այդ գործով նա է զբաղվում, այնուամենայնիվ հարցրինք` արդյոք ԳԱԱ-ն այնպիսի վիճակո՞ւմ է, որ կարող է իրեն թույլ տալ գնելու, ասենք՝ 1 հատ «Էրեբունի 30» 0.7լ կոնյակ՝ 240 հազար դրամով, 2 «Դվին կոլեկցիոն» կոնյակ՝ ընդհանուր 90 հազար դրամով, 6 «Նաիրի» կոնյակ՝ 236 հազար 556 դրամով եւ «Արարատ» կոնյակ` 89 հազար դրամով:

«Իսկ ի՞նչ վիճակ է ակադեմիայում…»,-նեղսրտեց ԳԱԱ նախագահը:

Ապա հավելեց. «Խոսքը գնում է  հետեւյալի մասին` հազար ու մի բարձրաստիճան մարդիկ են գալիս այստեղ, կամ ես եմ Մոսկվայում գտնվել եւ Ռուսաստանի ակադեմիայի նախագահի հետ ստորագրել եմ համաձայնագիր մեր հետագա գործունեության վերաբերյալ: Ընդունված կարգ է` բոլորը, որոնք գնացել են, մի շիշ կոնյակ, որպես խորհրդանիշ, իրենց հետ տարել են:

Զարմանում եմ, թե դա ինչ մի բան է, որ լրատվամիջոցները նման մեծ ուշադրություն են դարձրել: Երբ դուք հանդիպում եք որեւէ արտասահմանցու հետ, որեւէ խորհրդանիշ կամ մի ուրիշ բան չե՞ք վերցնում ձեզ հետ: Մենք էլ ենք այդպես վարվել, ընդ որում՝ պետական միջոցների հաշվին չենք արել, հիմա ո՞րն է խնդիրը, չեմ հասկանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930