Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. Դիմում եմ սթափության և քննությունները պատշաճ իրականացնելու կոչով ու խնդրանքով, որ հանկարծ չվնասեք երեխաների կրթության իրավունքի իրականացման օրինական ընթացքը

Հունիս 04,2018 13:16

Որոշ դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ, մոռանալով աշակերտների համար բախտորոշ քննական շրջանի գոյության մասին, ուղղակի դուրս են եկել իրենց ափերից ու բառի ուղիղ իմաստով, պատերազմ են հայտարարել միմյանց դեմ: Որոշ մարզերում մարզպետների փոփոխության փաստը, քաղաքապետարանում՝ ջայլամի քաղաքականությունը, պարզապես վտանգում են այս քննական շրջանը, որով լուրջ հարվածի տակ են դնում մեր աշակերտների ապագան, որի իրավունքը չունեն ո՛չ ճնշողները, ո՛չ ճնշվածները :

Ես հասկանում եմ, որ մանկավարժները նույնպես ուզում են ազատագրվել հատկապես հհկ-ական որոշ տնօրենների մամլիչից, որոնք հիմնականում Դանիելի ցուցակի տնօրեններն են, որի տակ անսահման սեղմվել են ու հիմա հայտնաբերել են իրենց մարդկային արժանապատվությունը, բայց, հարգելիներս, պահի մասին մի՛ մոռացեք, ձեր ձեռքերում մեր երեխաների ապագան է:

Պարտավոր եմ նշել այդ դպրոցների անունները, որոնց մասին որպես Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, ստացել եմ բողոքներ, դա Երևանի թ. 164 դպրոցն է, որտեղ այն աստիճանի է հասել անթույլատրելի անառողջ մթնոլորտը, որ մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ մանկավարժը վիրավորանքից կորցնում է գիտակցությունը ու տնօրենը չի կառավարում իրավիճակը, թ.85 դպրոցում նույնպես, որտեղ տնօրենը իր ապօրինությունների մասին խոսող մանկավարժին որոշել է մեկուսացնել, նույնը Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցում է, Երևանի թ. 132 դպրոցում նույնպես անկառավարելի վիճակ է, Գյումրու թ.37 դպրոցի մանկավարժները նույնպես ուզում են ազատագրվել հհկ-ական տնօրենի մամլիչից:

Իհարկե, շարքը կարելի է շարունակել ու ողջունել բոլոր ազատագրված մանկավարժների քայլերը, բայց դիմում եմ սթափության և քննությունները պատշաճ իրականացնելու կոչով ու խնդրանքով, որպեսզի հանկարծ չվնասեք երեխաների կրթության իրավունքի իրականացման օրինական ընթացքը, դուք այդ իրավունքը չունե՛ք:

Հիշե՛ք, խնդրում եմ, այսօր նրանց ապագան ձեր ձեռքերում է:

Անահիտ Բախշյան

ԿԳՆ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930