Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում շարունակվում է բողոքի ցույցը․ ցուցարարներին նախագահը պատասխանը չի բավարարում

Հունիս 04,2018 12:24

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի հարակից հատվածը դարձյալ փակվել է ցուցարարների կողմից։ Նրանք հավաքվել են, որպեսզի բողոքի ցույցը համակարգող խորհրդի անդամներից տեղեկանան նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները։

Ցույցի կազմակերպիչներից Դավիթ Սիմոնյանն հայտարարեց՝ Բակո Սահակյանը հայտնել է, որ իրենց կողմից բարձրացված պահանջները բավարարվելու են և ուժային համակարգում լինելու են փոփոխություններ, բայց թե երբ են կամ ինչպես՝ չի նշվել։

«Բակո Սահակյանը ասաց, որ իրեն ժամանակ է պետք, քանի որ պարտավոր է քննել իրավիճակը և ունենալ փաստարկներ, որից հետո կկատարվեն ցուցարարների պահանջները»,- հայտարարեց ցույցը համակարգող խորհրդի անդամ Վարդան Ասծատրյանը՝ նշելով, որ նախագահը հավաստիացրել է՝ չկատարելու պարագայում պատրաստ կլինի հրաժարական տալ և գալ ու կանգնել ցուցարարների կողքին։

Այնուհետև դիմելով ցուցարարներին Դավիթ Սիմոնյանը ասաց, որ նախագահը խնդրել է ցուցարարներին հեռանալ փողոցից՝ խոստանալով, որ պահանջները կատարվելու են․ «Հիմա դիմում եմ ձեզ, հեռանու՞մ եք փողոցից և սպասեք պահանջների կատարմանը»։

Ցուցարարները չհամաձայնեցին։ Դավիթ Սիմոնյանը հայտարարեց, որ ելնելով ցուցարարների պատասխանից՝ բողոքի ցույցը կշարունակեն այնքան ժամանակ, մինչև ներկայացված պահանջները կատարվեն։

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930