Հունիսի 3-ին Արմավիր քաղաքում Երիտասարդ եվրոպական դեսպանները և «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնը համատեղ կազմակերպում են բնապահպանական միջոցառում: Ընդհանուր հաշվով 20 ծառ կտնկվի Երիտասարդ դեսպանների և երեխանների կողմից: Ծառատունկին կհաջորդի «կանաչ» տոնախմբություն, որի ընթացքում կիրականացվեն բնապահպանական բացօթյա վարժություններ: Դրանք կներառեն աղբի կրճատման, տեսակավորման և վերամշակման վարժություններ, առողջ սնունդ և այլն:
Հայաստանում անտառային ճգնաժամը շարունակում է մնալ բնապահպանական ամենասուր խնդիրներից մեկը: Ըստ որոշ գիտնականների՝ անտառահատումների ներկայիս տեմպերը կհանգեցնեն համազգային անապատացման: Այս խնդրի մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով որոշում է ընդունվել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Արմավիրում կազմակերպել ծառատունկ:
Ավելին՝ բնապահպանական բացօթյա միջոցառումները անհասանելի են համարվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այդ իսկ պատճառով որպես միջոցառման իրականացման վայր ընտրվել է «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնը, որի շահառուները հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի վրա մեր ամենօրյա ազդեցության մասին իրազեկության բարձրացումն է՝ ուշադրության կենտրոնացնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա:
Երիտասարդ եվրոպական դեսպանները Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական ներգրավվածության մի շարք միջոցառումներ կնախաձեռնեն հունիսի 5-ին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակներում: Միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 2-ից 10-ը և կծավալվեն ծառատունկների շուրջ, ինչը կբարձրացնի իրազեկվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության գործում ԵՄ-ի դերի մասին, ինչպես նաև կնպաստի Արեւելյան գործընկեր երկրներում էկոլոգիապես մաքուր ապրելակերպը: Նրանք ուղղակիորեն կներառեմ համայնքներին՝ աշակերտներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ և այլն:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS east» ծրագիրը մեծապես կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը: Այդ իսկ պատճառով 2016թ.-ի մայիսին ծրագիրը հիմնադրել է «Young European Neighbours» ցանցը և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, որոնց նպատակն է ԵՄ անդամ երկրների և Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն եւ Ուկրաինա) երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների միջև ամրապնդել համագործակցությունը և կայուն կապերը:
Ցանցը հիմնականում գործում է օնլայն հարթակում, որը հեշտացնում է ԵՄ-ի մասին գաղափարների և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև խրախուսում երիտասարդների ներգրավվածությունը: Այն ուշադրությունն ուղղում է մարդկանց միջև ուղղակի շփման և երկխոսության վրա հիմնված գործողությունների վրա, որոնք կնպաստեն Եմ-ի և Արևելյան գործընկերության հետ փոխհարաբերությունների խորացված ընկալմանը:
Մամուլի հաղորդագրություն