Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. կաթողիկոս իր մտահոգութիւնն ու զօրակցութիւնը կը յայտնէ Արցախի նախագահին

Հունիս 04,2018 11:10

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, 3 Յունիս 2018-ի երեկոյեան, հեռաձայնային կապ հաստատեց Արցախի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ՝ Տիար Բակօ Սահակեանին հետ եւ իր մտահոգութիւնը յայտնեց Ստեփանակերտի մէջ տեղի ունեցող ժողովրդային ցոյցերուն գծով։

Պարոն նախագահը ընդհանուր գծերով Վեհափառ Հայրապետին պարզեց տիրող կացութիւնը ու անոր դրդապատճառները։ Նորին Սրբութիւնը իր զօրակցութիւնը յայտնելով Պրն. նախագահին եւ Արցախի ժողովուրդին՝ շեշտեց, թէ Հայաստանի ու Արցախի դիմագրաւած ներկայ մարտահրաւէրները վստահաբար մեր ժողովուրդի սիրելի զաւակները ու Արցախի իշխանութիւնը, փոխադարձ հասկացողութեամբ, պիտի առաջնորդեն խոհեմութեան ու զգօնութեան՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումէ, որ կրնայ վնասել Արցախի անվտանգութեան։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930