Ուղերձ վարչապետին
Մեծարգո պարոն Փաշինյան,
Ձևավորված քաղաքական իրողությունը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման համար: Ի կատարումն ՀՀ Սահմանադրության նոր ձեւավորված Կառավարությունը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացնել իր գործունեության ծրագիրը, որում տեղ չեն գտնել տեղական ինքնակառավարմանն ու տարածքային կառավարմանը վերաբերվող դրույթներ։
Հայաստանի համայնքների միությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի շարք առաջարկներ կառավարության ծրագրում ներառելու համար։ Առաջարկներին կցում ենք նաև համապատասխան մեկնաբանությունները։
Հարգանքներով,
Էմին Երիցյան
Հայաստանի համայնքների միության նախագահ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱԿԻՐՃ ԱՌԱՋԱՐԿ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
1.Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների եւ ֆինանսների ապակենտրոնացման ռազմավարության մշակում եւ ընդունում,
2.համայնքների խոշորացման գործընթացում համայնքների` ՀՀ սահմանադրության 190-րդ հոդվածով սահմանված լսված լինելու իրավունքի իրականացումը մասնակցային եւ թափանցիկ գործընթացի միջոցով ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում եւ ընդունում,
3. քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործընթացներում տեղական ինքնակառավարման հետ ուղղակիորեն առնչվող հարցերով տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց միավորումների հետ խորհրդակցելու իրավունքի իրականացմանն ուղղված ֆորմալ մեխանիզմների մշակում եւ ընդունում ԵԽ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համապատասխան,
4. օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում եւ ընդունում՝ համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կարգը սահմանող իրավանորմերի՝ ՀՀ սահմանադրության 181-րդ հոդվածի դրույթներին համապատասխանեցման նպատակով,
5. 2018թ. մարտի 7-ին ընդունված «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի պրակտիկ կիրառմանն ուղղված գործողությունների մշակում եւ կիրառում,
6.Օրենսդրական փոփոխությունների մշակում ե ընդունում համայնքի խնդիրների իրականացման նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ՀՀ սահմանադրության 188-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով,
7.Օրենքով համայնքների ՏԻՄ-երին վերապահված պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման կարգերի սահմանում,
8.Համայնքի կամավոր խնդիրները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին համայնքի ավագանու որոշման մեթոդական ցուցումների կազմում և մշակում՝ ավագանու համապատասխան որոշման ձևանմուշի տեսքով:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
1.Տարածքային կառավարման համակարգի հայեցակարգի վերանայում եւ 2015թ. սահմանադրական փոփոխություններին ու ՀՀ միջազգային պարտավորություններին համահունչ նոր հայեցակարգի մշակում,
2.«Տարածքային կառավարման մասին» օրենքի նախագծի մշակում վերանայված հայեցակարգի հիման վրա,
3.Մարզային եւ համայնքային ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացի շարունակականության ապահովում:
Հայաստանի համայնքների միություն