Այսօր՝ 2018 թվականի հունիսի 3-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այցելեցին Ստեփանակերտ՝ ողջունելու արցախահայության արդար ցասումը՝ հանուն իրավունքների վերականգնման և ընդդեմ բռնակալական համակարգի։
«Երկիր Ծիրանի» կուսակցության ողջույնը և ուղերձն առ այն էր, որ անհրաժեշտ է վերականգնել նաև արցախահայության քաղաքական իրավունքները հայկական միասնական պետականության ներքո, վերադարձնել ընտրելու և ընտրվելու իրավունքը արդի հայկական պետականության արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Համահայկական մեծ ընդվզման այս օրերին կարևոր է ողջ հայության ցանկությունների և սպասումների իրականացումը, նրանց ուղղակի մասնակցությունը հայկական միասնական պետականության կայացման գործում՝ հայրենի բնօրրանում, որն այս պահին կազմելով է 42 հազար քկմ, կարիք ունի ոչ միայն պաշտպանության այլ նաև ընդլայնման՝ հայրենի հողերի ազատագրման միջոցով։
Այսօր աշխարհասփյուռ հայությունը պետք է զգոն և պատրաստ լինի հայկական բարձրավանդակում, նոր աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, նոր քաղաքական քարտեզի ձևավորման ժամանակ իր հայրենի հողերին տեր կանգնելու առաքելությանը։
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
03 հունիսի 2018
Ստեփանակերտ
«հայկական բարձրավանդակդ» ալ քեզի պահէ, «նոր քարտեզ»ներդ ալ քեզի պահէ
այս աստիճան անպատասխանատու, ցնորական մօտեցումներով, ոչ թէ այդ ամէնը կը մնան դատարկ խօսքեր, այլ եղածն ալ դարձեալ կը կորսնցնենք
եւ ես հաւանաբար քեզանից մի քիչ աւելի Արեւմտեան Հայաստանից եմ, Տիկին Ծիրան
Ղարաբաղի ներքին հարցերին մի խառնվեք ձեր անտրամաբանական հայտարարություններով, Էդ էր պակաս ղարաբաղցիների հաշվին ձեզ փիառեք։