Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ սխալ քայլ էր, ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի. Կոմանդոս. 1in.am

Հունիս 03,2018 18:12

Բանակում միաժամանակ երկու հոգու՝ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի փոփոխությունը, ըստ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս), բարդ խնդրի առաջ է կանգնեցնում։

«Ես չեմ քննադատում փոփոխությունները, բայց կարող եմ ասել՝ շտաբի պետը՝ Մովսես Հակոբյանը, 91 թվականից աշխատանքի մեջ էր, ծառայում էր բանակին, ուներ փորձ, նրան հանելը, իմ կարծիքով, շատ սխալ քայլ էր, ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի։ Չգիտեմ, չեմ իմանում, չեմ ուզում խառնվել, միայն կարող եմ ասել, որ այս քայլը սխալ էր»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ սխալ էր այսպիսի նշանակումը։

Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելու հետ կապված մտահոգություններ, Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով, չկան, խնդիրը ԳՇ պետի մեջ է։ Ավելին, ըստ նրա՝ դժվար չէր բանակում Մովսես Հակոբյանին փոխարինող համապատասխան կադր գտնել, բայց Գլխավոր շտաբի պետի փոփոխության հարցում միաժամանակ սպասել էր պետք։

«Աստված տա՝ խաղաղություն լինի, և ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ այս պահին բարդ իրավիճակ է, և եթե նախկինում ինքն ասում էր՝ պատերազմ չի լինի հարյուր տոկոսով, հիմա չի կարող ասել, քանի որ փոխվել է իրավիճակը։ «Չեմ ուզում խուճապի մեջ գցել, բայց նախկինում կարող էի ասել՝ ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, նման բան չի լինելու. հիմա չես կարող ասել, որ պատերազմ կլինի, և չես էլ կարող ասել, որ չի լինի։ Շատ բարդ իրավիճակ է»,- հավելեց Կոմանդոսը։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930