Վերջին երկու օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության եւ ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարեւորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիների իրավունքների իրացումը: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե′ իշխանությունների եւ թե′ հասարակության համար:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր իրավասու մարմիններին իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գտնում միջոցներ ձեռնարկել բոլոր այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր վերոնշյալ եւ նախկինում տեղի ունեցած նման դեպքերի պարագայում իրենց պաշտոնավարման ընթացքում թույլ են տվել թերացումներ ու բացթողումներ:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարություն