Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլինայի լեզվով ասած` Նիկոլ Փաշյաի դիմաքանդակը օրերի ընթացքում հարազատացավ ու դարձավ Նիկոլ ձյաձյայի դիմաքանդակ»

Հունիս 03,2018 14:14

«Ձի-վա-կի, ձի-վա-կի (ծվածեղ)»,-  հեղափոխության օրերի առավոտները վանկարկումներով էր սկսում փոքրիկ Էլինան, եթե մայրիկը մեկ այլ բան էր պատրաստած լինում։

Քանդակագործ Գնունի Հարությունյանի ընտանիքը, չլինելով Հայաստանում, անմասն չմնաց թավշյա հեղափոխությունից։ Քանդակագործը պատմում է` ուղիղ եթերներից կտրվելը անհնար էր այդ օրերին։

Իր` հայրենիքից հեռու լինելը, բայց ինչ-որ բանում օգտակար լինելու ձգտումը օրերի մեջ հասունացան ու ի վերջո ստացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմաքանդակի տեսքը։

«Քաղաքականությունը ինձ երբեք չի հետաքրքրել, նույնիսկ շատ նյարդայնացնել է։ Բայց սա ավելին էր քան պարզապես քաղաքականություն։ Ժողովրդի սերն ու անսահման հավատը դեպի այս մարդը չէր կարող ինձ անտարբեր թողնել».- խոստովանում է արվեստագետը։

Կնոջ` նկարչուհի Մարիամ Թադևոսյանի խոսքով`  Հայաստանում չլինելը նման էր իրենք իրենց առաջ փշալարեր շարելու։ Միակ մխիթարանքը այդ օրերին թերևս այն միտքն էր, որ արվեստագետները նման են քամու. չունեն տուն ու հայրենիք ու չեն կարող միայն իրենց մասին մտածել։

Քանդակելու գործընթացում ամենամեծ «դժվարությունը» եղել է փոքրիկ Էլինան, ով ամեն կերպ ցանկացել է օգնել հայրիկին ու իր ներդրումը ունենալ այս գործում։

«Էլինայի լեզվով ասած` Նիկոլ ՓԱՇՅԱԻ դիմաքանդակը օրերի ընթացքում հարազատացավ ու դարձավ Նիկոլ ձյաձյայի դիմաքանդակ»,- պատմում են ամուսիններն ու հիշում` հեղափոխության օրերին իրենց աղջնակը իր մուլտֆիլմ նայելու ժամն ու տեխնիկան սիրով ու անտրտունջ զիջում էր իրենց։

Գնունին հավաստիացնում է` դիմաքանդակը կհասնի իր տիրոջը։ Իսկ անձամբ փոխանցելը ամենևին էլ պարտադիր չէ։

ՌԴ-ում բնակվող արվեստագետ ամուսինները չեն բացառում, որ հետագայում կաշխատեն ու կստեղծագործեն Հայաստանում` չնայած, որ Գնունի Հարությունյանի կարծիքով մեր երկրում, ցավոք, շատ քիչ է հետաքրքրությունն ու սերը դեպի արվեստը։

Իսկ հարցին` կուզի՞ իր հեղինակած  գործերից մեկը տեսնել Հայաստանի որևէ մասում, պատասխանեց, որ չի մտածել այդ մասին։

«Շատ լուրջ բան է։ Երևի թե դրա մասին մտածելու պահն ու ժամանակը դեռ չի հասունացել»։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930