Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ, բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին զուգահեռ, կազմակերպվել է հանրահավաք: Նրանց խոսքով նախաձեռնության նպատակն Արցախում համերաշխության պահպանումն է և կայունության ու անվտանգության ապահովումը:
Հանրահավաքին ելույթով հանդես եկավ Արցախի հերոս, ազատամարտիկ Ժաննա Գալստյանը՝ նշելով, որ Արցախում ստեղծվել է անհեթեթ իրավիճակ, ինչն անհանգստացրել է բոլորիս. «Այսօր նաև նրա համար ենք այստեղ հավաքված, որպեսզի ամենայն արդարությամբ իրականացվի քննություն, որի համար մենք պահանջատեր ենք»,- իր ելույթում մասնավորապես ասաց Ժ. Գալստյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ