Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի կենտրոնական փողոցի մի հատվածը դարձյալ փակ է. բողոքի ցույց իրականացնողները սպասում են իրենց պահանջների կատարմանը

Հունիս 03,2018 13:10

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի կենտրոնական ավտոկայանի հատվածը բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիների կողմից դարձյալ փակվել է: Հավաքվածները շարունակում են ներկայացնել իրենց պահանջները:

Ցույցի կազմակերպիչների հետ իրավիճակը քննարկելու և ելքեր որոնելու համար հավաքի վայր էին եկել ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանը, Դավիթ Մելքումյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը:

Հայկ Խանումյանը ելույթ ունեցավ և ասաց, որ երեկ երեկոյան անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ ներկայացուցիչների մասնակցությամբ նախագահ Բակո Սահակյանի կողմից անցկացվել է խորհրդակցություն: Հ. Խանումյանը նշեց, որ ինչ վերաբերում է ուժային կառույցների ղեկավարության հրաժարականի վերաբերյալ ցուցարարների պահանջին, ապա նախագահը համաձայն չէ առանց հիմնավոր պատճառի որևէ մեկին հեռացնել և պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները: Դիմելով ցուցարարներին` Հ. Խանումյանը ասաց, որ անհրաժեշտ է հստակ կազմակերպվել և հստակեցնել օրակարգը, որոշել ինչ ճանապարհով պետք է հասնել պահանջների իրականացմանը, որպեսզի հնարավոր լինի արդյունքի հասնել:

Ցույցի կազմակերպիչներն էլ նշեցին, որ շտապելու տեղ չունեն և տալիս են ժամանակ, որպեսզի իրենց պահանջները կատարվեն:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930