«Եվրոպայի օրվան» նվիրված երեւանյան հեծանվավազքի մեկնարկից առաջ Aravot.am-ը Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուց հետաքրքրվեց, թե նա մշտապե՞ս է հեծանիվ վարում, թե՞ միայն այսօր է հեծանվորդի մարզազգեստ հագել:
«Ժամանակ առ ժամանակ: Կարելի է ասել՝ մշտապես» – ասաց ԵՄ դեսպանը: Իսկ հարցին, թե Երեւանում հեծանիվ վարելը հարմա՞ր է, թե վտանգավոր, պարոն Սվիտալսկին պատասխանեց. «Դեռ հարմար չէ: Պետք է այս ուղղությամբ աշխատանքներ տանել, որպեսզի Երեւանը հեծանվային սպորտի համար հարմարավետ դառնա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ