Ստեփանակերտում բողոքի ցույց անցկացնող քաղաքացիները շարունակում են փակ պահել Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը:
Քիչ առաջ հանրահավաքի վայր եկած ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը կարճատև ելույթ ունեցավ և հայտնեց, որ ինքը հանդիպում է ունեցել նախագահի հետ և հայտնել բոլոր պահանջները, որից հետո նախագահը հանդիպում է ունեցել նաև մի խումբ քաղաքացիների հետ. «Այժմ նախագահը բոլոր ուժային կառույցների և Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ նիստ կանցկացնի և կտեղեկանանք իր որոշումների մասին: Հույս ունեմ, որ կլինեն որոշումներ և հետո մնացածը կտեսնենք»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ