Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան գնալու փորձ կատարածի մայրը դիմել է, որ որդուն հոգեբուժարան տեղափոխեն

Հունիս 02,2018 19:57

Հայտնել ենք, որ մայիսի 1-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի  սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 1975թ. ծնված Գ. Չ.-ն  իր շապիկը որպես սպիտակ դրոշ պարզած՝ փորձել է հատել գյուղի սահմանագոտին, սակայն դա կանխվել է հայ սահմանապահների կողմից: 1991թ. հայրենի Վ. Կարմիրաղբյուրում միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո նա Ռուսաստանում, որոշ տեղեկություններով`Ռյազան քաղաքում, ռազմական ուսումնարան է ընդունվել: Նա երկար ժամանակ ապրել է Ղազախստանում, ՀՀ եւ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի է, այնտեղ երկու երեխա ունի: Նա մոտ ամիսուկես առաջ է վերադարձել Վ. Կարմիրաղբյուր, ուր նրա մայրն է բնակվում:

Գ. Չ.-ի  ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են, նրա հայրը վաղուց Ռուսաստանում է բնակվում: Նա սահմանապահներին ասել է, որ ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թղթեր հանձնել, որոնք ապացուցում են, որ Ղարաբաղը հայկական տարածք է: Նրա գործով զբաղվել են ԱԱԾ-ն եւ ռազմական ոստիկանությունը: Մայիսի 12-ին կամ 13-ին տղամարդը փորձել է թռչել Ղազախստան, սակայն Երեւանի օդանավակայանում պատռել է չվերթի տոմսը եւ վերադարձել գյուղ:

Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները հայտնեցին, որ Գ. Չ.-ի մայրը մի քանի անգամ անգամ համապատասխան մարմիններին դիմել է, որպեսզի նրան տեղափոխեն հոգեբուժարան, սակայն նա գյուղում է գտնվում:

Երեկ՝ հունիսի 1-ին նրա  մայրը համագյուղացիներին հայտնել է, որ որդին ագրեսիվ վարք է դրսեւորել, ջարդել է իրենց տան գույքը: Վ. Կարմիրաղբյուրի բնակիչները մտավախություն ունեն, որ  հոգեկան խնդիրներ ունեցող Գ. Չ.-ն  կարող է գյուղացիներին  վնասներ  պատճառել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930