Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ խմբակցությունների ղեկավարների հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկրի ներքին կյանքին առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպը։
Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության եւ օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությունը եւ ընդգծվել, որ պետք է տեղի ունենա մանրակրկիտ հետաքննություն եւ մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի սահմաններում։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ