Հայտարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհրդի ձևավորման վերաբերյալ
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ Հակակոռուպցիոն Կոալիցիա), որը հանդիսացել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունման ջատագովներից և համահեղինակներից, կարևորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհուրդ կազմավորող սուբյեկտների՝ Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մրցութային խորհրդում թեկնածուների ընտրությունը բացառապես մրցութային կարգով անցկացնելը, մշտապես առաջ է տարել այդ թեզը, բարձրաձայնել այն մասին, որ թեկնածուների ընտրությունը մրցութային կարգով անցկացնելու դեպքում ավելի կբարձրացնի թեկնածուների նկատմամբ վստահությունը: Այդ մասին բարձրաձայնվել է նաև Հակակոռուպցիոն Կոալիցիայի կողմից հիմնադրած Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների կողմից։
Մասնավորապես, վերջիններս դիմել էին վերը նշված հինգ սուբյեկտներին և կոչ արել մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունը իրականացնել մրցութային հիմունքներով` բաց և հրապարակային ընթացակարգի հիման վրա, ինչպես նաև հանդիպել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ՝ վերը նշված հանձնառությունները քննարկելու և իրականացնելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոալիցիան ողջունում է ՀՀ փաստաբանների պալատի կողմից սույն թվականի մայիսի 29-ին կազմակերպած բաց մրցույթը՝ թեկնածու ընտրելու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքը մրցույթի անցկացման պարտադիր պայման չի նախատեսում։ Ավելին, ողջունելի է այն հանգամանքը, որ ՀՀ Փաստաբանների պալատը, որպես մրցութային չափանիշ դիտարկել է նաև թեկնածուի հակակոռուպցիոն ոլորտում ունեցած փորձառության առկայությունը, բացի մասնագիտական ցենզից՝ որն էլ և հանդիսացել է միակ նվազագույն չափանիշը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների դեպքում: Հարկ է նշել, որ նման չափանիշ սահմանելը մշտապես եղել է Հակակոռուպցիոն կոալիցիայի անկյունաքարային առաջարկներից մեկը, քանի որ հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի համար կարևոր է ոչ միայն մասնագիտական, այլ նաև հակակոռուպցիոն փորձառության առկայությունը։
Հակակոռուպցիոն կոալիցիան, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին և սկզբունքներին, շարունակելու է ջանքեր գործադրել, հակակոռուպցիոն ոլորտում գործող բոլոր անկողմնակալ և պրոֆեսիոնալ կառույցների հետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման օրինականությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունն ապահովելու նպատակով:
Ավելին, Հակակոռուպցիոն Կոալիցիան կոչ է անում Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին և Հանրային խորհրդին՝ մրցութային խորհրդի իրենց թեկնածուներին ընտրել բաց և թափանցիկ ընթացակարգով՝ նկատի ունենալով հակակոռուպցիոն ոլորտում վերջիններիս ներգրավվածությունը և փորձառությունը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ
02.06.2018
Ստորև` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ կազմակերպությունների ցանկը.
# | Կազմակերպություն | Ներկայացուցիչ | Մարզ/քաղաք |
|
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կոալիցիայի քարտուղարություն | Կարեն Զադոյան | Երևան |
|
«Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ | Հակոբ Ավագյան | Երևան |
|
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միություն | Սեդրակ Վարդանյան | Երևան |
|
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ | Արտակ Կիրակոսյան | Երևան |
|
«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ | Արմինե Պոդոսյան | Երևան |
|
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ | Գևորգ Գրիգորյան | Երևան |
|
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ | Ժաննա Ալեքսանյան | Երևան |
|
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ | Գագիկ Պողոսյան | Երևան |
|
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ | Խաչիկ Գևորգյան | Երևան |
|
«Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միություն | Էմին Երիցյան | Երևան |
|
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ | Սաթիկ Բադեյան | Գեղարքունիք, Սևան |
|
«Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ | Վահագն Համբարձումյան
|
Երևան |
|
«Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանց» իրավաբանական անձանց ոչ ֆորմալ միություն, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ | Գևորգ Մանուկյան | Լոռի, Վանաձոր |
|
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ | Արզուման Հարությունյան | Երևան |
|
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ (ՄԶՄԿ) | Թևան Պողոսյան | Երևան |
|
«ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ | Արա Մելիքջանյան | Շիրակ, Գյումրի |
|
«Շվեցարիայի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ | Հասմիկ Հովհաննիսյան | Երևան |
|
«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈՒՀԿ | Սամվել Մկոյան | Երևան |
|
«Հասարակական ձայն» ՀԿ | Արթուր Համբարձումյան | Երևան |
|
«Լոռեցիների միավորում» ԲՀԿ | Մենուա Բրուտյան | Լոռի, Վանաձոր |
Ցանկում կան ՀԿ-եր, որոնք կոռուպցիայի մեջ են եղել, իսկ հիմա հայտնվել են հակակոռուպցիոն կառավարման խորհրդում, անհարմար է, ամոթ է, համացանցում ունեցել են սկանդալային պատմություններ,
Առաջարկում ենք դնել համացանցի քննարկմանը և հետո ցանկը հրապարակել