«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արման Սահակյանը, որը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Շիրակի մարզից՝ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԺ Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին։
Պատգամավորը գրել է․ «Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ