«Երբ ես մտել եմ նախարարություն, պարզվել է, որ եռամսյակի բյուջեն արդեն սպառված է եղել, ընդ որում սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլեւ հուլիսի վերջի բյուջեն, հիմա պարտքով ենք աշխատում»,-հունիսի 2-ին մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Ապա հավելեց. «Պետք է դեռ հասկանանք, թե ինչի արդյունքում է դա եղել»: Հավելեց, որ երկուշաբթի օրը քննարկելու են, թե մշակույթի նախարարությունը ինչ ծրագրեր է իրականացրել եւ ինչքան ծախսեր են արվել դրանց համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Պետք է դեռ հասկանանք, թե ինչի արդյունքում է դա եղել»
իսկապէ՞ս այսքան ժամանակ է պէտք, այդ տարրական ստուգումը կատարելու համար… անմիջական եռամսյակի մը մասին է խօսքը… թէ ոչ, նախընտրելի է այսպէս քաջալերել սովորական բամբասանքները, անհիմն զրպարտութիւնները, փոխանակ քաջաբար յայտնելու թէ բանն ինչումն է
ամօթ չկայ, եթէ պետական այլ, աւելի առաջնահերթ համարուած ծախսերի պատճառով, բաւարար փող չի մնում Մշակոյթի նախարարութեան համար. նոյնն է պարագան մնացեալ աշխարհում, ալ ուր մնաց ուրեմն Հայաստանի պարագային. սա եւ այսպիսի իրականութիւններ է որ ջանացէք բացատրել ձեր ամբոխին, քանի որ ձեզ լսում են… գոնէ այդ թող լինի օգուտը այս ամէն իրարանցումին