Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգավարը՝ մշակույթի նախարարին. «Եկեք ստեղծենք մշակութային ոստիկանություն եւ ԱԱԾ»

Հունիս 02,2018 18:08

Հունիսի 2-ին «Լոֆթում» մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ մի երաժիշտ հետաքրքրվեց, թե ինչպես է նախարարն ընտրելու իր խորհրդականներին: Նախարարն ասաց, որ խորհրդականների թիվը կրճատվել է, այժմ ոչ թե երեքն է, այլ մեկը եւ այդ մեկն արդեն ընտրվել է՝ Դավիթ Մաթեւոսյանը, որը իրեն աջակցել է կինոոլորտի հետ կապված:

Մի համերգավար մշակույթի նախարարին առաջարկեց մշակութային ոստիկանություն եւ մշակութային ԱԱԾ ստեղծել: Նաեւ օրինակ բերեց. «Մի անգամ Խաչատուր Ավետիսյանի «Իմ անուշ տավիղ» գործը Իրանում լսել եմ տաքսու մեջ ու զարմացել: Երբ հարցրի՝ ինչ գործ է, ասաց, որ իրենց ազգայինն է»:

Համերգավարը նաեւ բողոքեց մշակութային թրաֆիքինգից, ասաց, որ շատ մշակութային հիմնարկներում ուղղակի ստորացնում են, բացօթյա համերգներին արեւների տակ ժամերով կանգնում են: Նախարարն առաջարկեց համագործակցության դեպքում օգտվել աշխատանքային օրենսգրքից, եւ եթե կարիք լինի դիմել մշակութային նախարարությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930