Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում կազմակերպվել է բողոքի ցույց. պահանջը որոշ պաշտոնյաների հեռացումն է

Հունիս 02,2018 16:46

Այսօր Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց՝ կրկին փակելով Ազատամարտիկների փողոցի մի հատվածը: Քաղաքացի Դավիթ Սիմոնյանի գլխավորությամբ կազմակերպված բողոքի ցույցի պատճառը երեկվա միջադեպն է ՝ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների կողմից քաղաքացիների ծեծի ենթարկվելը, որի համար պահանջում են արդարացի պատիժ: Բողոքի ցույցի կազմակերպիչներին հանդիպելու համար դեպքի վայր էին եկել պետնախարար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը, Ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ:

Aravot.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ասաց, որ ինքն հանձն է առել կատարել սուրհանդակի պարտավորություններ՝ բողոքի ցույցի մասնակիցների պահանջները ներկայացնելու նախագահ Բակո Սահակյանին:

«Ես եկել եմ, բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել, և նրանք հստակ նշել են, թե ինչ պահանջներ են ներկայացնում: Բացի երեկվա միջադեպից նրանք նաև պահանջում են, որ նախկինում իրականացված բռնարարքների գործերը ևս ընթացք ստանան, և այդ ոլորտի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվեն: Իսկ վերջին  պահանջը՝ որպեսզի նախագահը հավաստիացնի, որ այսպիսի մթնոլորտը չի շարունակվելու,- ասաց Հայկ Խանումյանը, ապա նշելով, որ նախագահին ներկայացրել է ցույցի մասնակիցների պահանջները:

Ըստ Հ. Խանումյանի՝ նախագահը ասել է, որ պատրաստ է հրապարակային քննարկումների, հավաստիացնելով, որ պատրաստ է քննարկել որոշ բարձրաստիճան պաշտոնյանների հեռացման հարցը ՝  ուղարկելով քննչական խումբը, որպեսզի այդ գործերին ընթացք տան:

Հայկ Խանումյանը նշեց, որ վերադառնալով՝ բողոքի ցույցի մասնակիցներին ներկայացրել է նախագահի պատասխանը:

«Քաղաքացիները չեն համաձայնել այդ տարբերակին, և այժմ ես երկրորդ անգամ եմ գնում նախագահի մոտ ներկայացնելու նրանց  հետևյալ պահանջները. ուժային կառույցների ղեկավարների հրաժարական, այդ թվում դատախազության, ոստիկանության, ԱԱԾ տնօրենի, հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի և այդ ոլորտը համակարգող տեղակալների հրաժարականը»,- ասաց նա:

Այս պահին Հայկ Խանումյանը գտնվում է նախագահական նստավայրում՝ ներկայացնելու բողոքի ակցիայի կազմակերպիչների պահանջները:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gorge says:

    Առաջինը —- Ժամանակն ա որ Արցախում էլ փոխվի իշխանությունը և ժողովրդական իշխանություն գա:
    Երկրորդը —– Էլ սուտի-մուտի ընտրություններ չանեք ու փողեր քամուն տաք; Ոնց որ Նիկոլը մարզպետներին փոխեց թող տենց էլ իրա վստահելի մարդուն նշանակի Արցախի ղեկավար ու պրծնի:
    Երրորդը —- վերջիվերջո հանեք Հայաստանի ու Արցախի սահմանագծում գտնվող էտ խայտառակ պոստերը որոնք նսեմացնում և ոտնահարում են մարդկային արժանապատվությունը:
    ԴՈՒԽՈՎ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930