Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը և գյուղատնտեսության նախարարը գնումներ կատարեցին գյուղատնտեսական մթերքների տոնավաճառից

Հունիս 02,2018 16:32

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, արդեն ութերորդ տարին անընդմեջ, Երևանի Կասյան փողոցում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ միասին ծանոթացել է տոնավաճառի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ: Հայաստանի տարբեր մարզերի գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքներն, ի դեպ, տրամադրվել են անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

«Արդեն 8-րդ տարին անընդմեջ, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, շաբաթ և կիրակի օրերին Կասյան փողոցում կազմակերպում ենք գյուղատնտեսական սեզոնային այս տոնավաճառը, որը կգործի մինչև տարեվերջ: Հենց սկզբից էլ մեր նպատակը եղել է այն, որ հնարավորություն տանք գյուղացիներին իրենց արտադրանքն առանց միջնորդի կարողանան վաճառել մայրաքաղաքում: Բացի այդ, այսպիսով նաև մեր համաքաղաքացիներն են, ըստ էության, հնարավորություն ստացել ու ստանում ավելի մատչելի գներով և հենց արտադրողից գնել գյուղմթերքը: Նաև նշեմ, որ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում գյուղատնտեսության նախարարության հետ քննարկել մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում սեզոնային այսպիսի տոնավաճառներ կազմակերպելու հնարավորությունները և համապատասխան տարածք հատկացնել այդ նպատակով»,– նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում քաղաքապետարանի կողմից հնարավորություն է տրվել ստեղծել գյուղատնտեսական մինի շուկաներ, ինչի արդյունքում այսօր Երևանում ավելի քան 30 նման շուկաներ են գործում:

Երևանի քաղաքապետը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև գնումներ են կատարել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930