Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել:
Քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում մասնավորապես հայտնեց. «Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրեց նրան անհապաղ ազատ արձակել, միևնույն ժամանակ մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու քննիչի միջնորդությունը»:
Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Կեցցե արդարադատությունը: Անկեղծ ասած՝ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք: Կլսեք և կիմանաք մեղադրանքների մասին: Կեցցե արդարադատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»: