Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կոտայքի նորանշանակ մարզպետին

Հունիս 02,2018 14:11

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։

Ողջունելով ներկաներին`  նախարար Պապիկյանն արձանագրել է, որ հանրապետությունում  թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրիս պարտավորեցնում է սեփական գործունեության առանցքը դարձնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով մեզ վերապահված լիազորությունները: Անդրադառնալով ՏԻՄ գործունեության հաշվետվողականությանն ու թափանցիկությանը՝ նախարարը շեշտել է, որ հարկահավաքության և սեփական միջոցների կուտակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն  այսուհետ պետք է առավելագույնս բաց և հասանելի լինի համայնքի յուրաքանչյուր բնակչի համար։ Խոսելով սուբսիդավորման նոր ձևաչափի և դրա միջոցով համայնքների տարբեր ոլորտները զարգացնելու հնարավորությունների մասին`  նախարարը նաև տեղեկացրել է, որ ՏԿԶՆ-ի   կողմից նախաձեռնվել է օնլայն տեղեկատվական հարթակ ձևավորելու գործընթաց, որտեղ տարվա կտրվածքով համայնքները կներկայացնեն օտարման ենթակա հողերը և անշարժ գույքը։ Սուրեն Պապիկյանը խոսել է նաև Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարների, Ծաղկաձոր քաղաքից զատ մարզի մյուս համայնքներում ևս զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության, ինչպես նաև համայնքների կողմից պատրաստի ներդրումային փաթեթներ ունենալու կարևորության մասին։

Իր հերթին, Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին նման պատասխանատու գործը  վստահելու համար և ամրագրել, որ իր գործունեության հիմնական մեխը Կոտայքի մարզում լինելու է մարզի բնակիչների վերափոխումը ՀՀ քաղաքացու։ Նորանշանակ մարզպետը համայնքապետերին և մարզպետարանի աշխատակազմին հորդորել է առավելագույն հասանելիություն ապահովել քաղաքացիների համար, որպեսզի այսուհետ չլինի չարձագանքված կամ չլսված որևէ խնդիր կամ պահանջ:

Հասարակայնության հետ կապերի բաժին 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման 
նախարարություն 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930