Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլորը պետք է անվերապահորեն հետևեն օրենքին, առավել ևս օրենք հսկող մարմինների աշխատակիցները. Դավիթ Բաբայանը՝ Արցախում տեղի ունեցած միջադեպի մասին

Հունիս 02,2018 12:08

Երեկ Ստեփանակերտում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում քաղաքացիները վերջիններիս կողմից ծեծի են ենթարկվել: Ավելի ուշ արդեն, միջադեպի առթիվ, մի խումբ քաղաքացիներ ավտոմեքենաներով փակել են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցի մի հատվածը և պահանջել պատասխանատվության ենթարկել ԱԱԾ աշխատակիցներին: Այս մասին, որպես ականատես, իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ասաց, որ միջադեպին ներկա չի եղել, բայց հետո տեղեկացել է դեպքի մանրամասներին: «Միջադեպի պատճառ են եղել կենցաղային խնդիրներ: Ես եղել եմ հիվանդանոցում և այցելել տուժած կողմին: Այժմ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ և ընթանում է նախաքննություն: Չեմ ցանկանում հիմա որևէ բան մեկնաբանել, հետևենք համապատասխան մարմինների կողմից տարվող աշխատանքներին»,- նշեց Հայկ Խանումյանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն  մեզ հետ զրույցում ևս  ասաց, որ համապատասխան հետաքննություն է ընթանում: «Պետք արվի ամեն ինչ, որպեսզի նախ և առաջ պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել և եթե եղել է օրենքի խախտում, ապա անպայման պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր դա կատարել են»,-նշեց նախագահի մամուլի քարտուղարը:

Դավիթ Բաբայանն շեշտեց, որ օրենքը  հավասար է բոլորի համար և անկախ նրանից, թե ովքեր են մեղավորները կամ թե որտեղ են աշխատում, բոլորը պետք է անվերապահորեն հետևեն օրենքին՝ առավել ևս օրենք հսկող մարմինների աշխատակիցները:

«Ամեն ինչ ցույց կտա հետաքննությունը: Դա շատ կարևոր, քանի որ ի վերջո իրավական պետություն ենք և օրենքն է մեզ համար գերակա»,- եզրափակեց նա:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930