Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մաքսային ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումների նախագծերը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններն ու ռիսկերի կառավարման համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր:
Պատվիրակության անդամները կարևորելով եռամսյա պարբերականությամբ անցկացվող նման միջոցառումները՝ ընդգծել են, որ նպատակն է որդեգրել միանման մոտեցումներ, որոնք առավել միասնական կդարձնեն ռիսկերի կառավարման համակարգը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով` ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացները շարունակական են լինելու, ինչի արդյունքում հետագայում բոլոր տեսակի ստուգումներն ու հսկողական աշխատանքները կիրականացվեն միայն ռիսկերի կառավարման համակարգի ցուցիչների հիման վրա:
ՊԵԿ ներկայացուցիչները հանդիպել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների հետ: Վերջիններս աջակցություն են ցուցաբերել մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրման գործընթացում, որի նպատակն է սահմանային մաքսային վերահսկողությունը աստիճանաբար տեղափոխել հետբացթողումային փուլ: Քննարկվել են նաև «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավական կարգավորումների վերաբերյալ:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին