Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամերիկյան նամակներն Ադրբեջանի նախագահին առաջին հերթին իրենց լոբբիստների ակտիվ աշխատանքի հետևանքն է». Սուրեն Սարգսյան. «168 ժամ»

Հունիս 02,2018 11:44

«Ամերիկյան նամակներն Ադրբեջանի նախագահին առաջին հերթին իրենց լոբբիստների ակտիվ աշխատանքի հետևանքն է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված Միացյալ Նահանգների «նամակային գրոհը» ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Քաղաքագետը տեղեկացրել է, որ սովորաբար նման նամակները կազմում է կա´մ ԱՄՆ Պետքարտուղարությունը, կա´մ տվյալ երկրներում ԱՄՆ դեսպանությունները, կա´մ ԱՄՆ Անվտանգության խորհուրդը: Նրա կարծիքով, շնորհավորական նամակներից առնվազն երկուսն Անվտանգու­թյան խորհրդի քարտուղարի կողմից են կազմվել, նույն մարմինն է կազմել նաև շնորհավորական նամակը Փաշինյանի ընտրության կապակցությամբ:

«ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը ևս պետք է ակտիվ աշխատեր, որ մենք նման նամակ ստանայինք ՀՀ Առա­ջին Հանրապետության 100-ամյակի առիթով, և ընդհանրապես պետք է լավ աշխատել, որպեսզի ավելի ակտի­վանան հայ-ամերիկյան հարաբերությունները:

Մենք տեսնում ենք, որ մեր հարևանն այս ուղղությամբ անում է աշխատանք, ունի հստակ հետաքրքրություն, չպետք է հետ ընկնենք իրենց կողմից տարվող աշխատանքներից, պետք է առավել ակտիվ ու նախաձեռնող լինենք, այլ ոչ թե հետևենք նրանց օրինակին: Ստացվում է, որ ներկա­յումս նրանք մի քանի քայլ առաջ են»,- նման տեսակետ է հայտնել Սուրեն Սարգսյանը»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930