Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ներկայիս անձնիշխանությունն ու անիշխանականությունը շարունակվելու դեպքում կարող է բումերանգի պես վերադառնալ մեկ ուրիշի տեսքով. «Ազգ»

Հունիս 02,2018 11:22

Հայացքներս ուղղենք դեպի Պետհամալսարան: Ուսանողությունը բողոքելու, որակյալ կրթություն եւ պայմանների բարելավում պահանջելու անժխտելի իրավունքներ ունի: Սակայն չունի՛ իրավասություն ռեկտորի հրաժարականը պահանջելու, նրա կոկորդին նստելու, ելքի դուռը դեմքին փակելու, հաշիվ պահանջելու, երբ կա, թվում է, համապատասխան պետական պաշտոնյան` նախարարը, որը կոչված է բոլոր արդար պահանջները ուսումնասիրելու, օրինական կարգով ֆինանսատնտեսական խախտումները համապատասխան մարմիններին հանձնելու:

Կամ նայենք դեպի դատարան, ուր «Սասնա ծռերի» պաշտպանների խումբը, իրեն վերագրելով ե՛ւ դատախազի, ե՛ւ դատավորի իրավասություն` ճնշմամբ փորձում է այդ զինված գործողության մասնակիցներին որպես քաղաքական բանտարկյալների կալանքից ազատել: Զինվա՛ծ քաղբանտարկյալնե՞ր…

Նայենք դեպի հոգեւոր-եկեղեցական ոլորտ, ավելի շուտ` սոցցանցեր եւ մամուլ, որտեղ տոն տվողները կարգալույծ եղած նախկին եկեղեցականներ են, աղանդավորներ, աթեիստներ, տգետ եւ բամբասկոտ մարդիկ, որոնք պահանջում են Ամենայն հայոց հայրապետի հրաժարականը, քանի որ նա շվեյցարական բանկում իր հաշվի վրա 1,1 միլիոն դոլար ունի (այդքան քի՞չ), ապօրինի բազում երեխաներ (որոնց տատմերը երեւի իրենք են) եւ FBI-ի հետաքննության ենթակա շա՜տ լուրջ գործեր: Եվ ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Ամենայն հայոց հայրապետը Հայաստանի կաթողիկոսը չէ միայն, այլ՝ ամենայն հայերի, որոնց 430-ից ավելի պատվիրակներն են նրան ընտրել Ազգային-եկեղեցական ժողովում եւ միայն այդ ժողովը կարող է տնօրինումներ անել: Ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Հայ եկեղեցու առաջնորդի համար ամոթ է նման ճղճիմ գումար ունենալ իր հաշվի վրա, երբ իր նախորդը ունեցել է շուրջ 8 միլիոն, իսկ նրա նախորդը՝ 7,5 միլիոն, եւ այդ գումարները նրանց հանձնվել է ի տնօրինումն եկեղեցու պետքերի:

Եվ հիմա, ո՞վ կարող է վերջ տալ հեղինակությունների այս սպանությանը (character assasination), օրենքը շրջանցելուն, անիշխանականությանը: Իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առայժմ: Դա երկար չի՛ կարող տեւել: Համաժողովրդականության կապիտալը, ինչպես բոլոր կապիտալները, տեւական չեն: Հիշենք. նախորդների անձնիշխանությունը բումերանգի պես վերադարձավ հետ` նախորդներին՝ համաժողովրդական ընդվզման տեսքով, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Ներկայի անձնիշխանությունն ու անիշխանականությունը շարունակվելու դեպքում կարող է բումերանգի պես վերադառնալ մեկ ուրիշի տեսքով, այն էլ՝ սուպերվարչապետի լիազորություններով:

Գրել էի՝ պետք է բոլորս հոգ տանենք ներկա կառավարությանը: Այդ հոգատարությունը այս ընթացքով հետզհետե ավելի դժվար է դառնալու:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manuk Karo says:

    Հարգելի պարոն Ավետիքյան,
    տատմոր պահով պետք է մեկ հիշեցում անեմ
    երեւի ՀԲԸՄ-ն կամ Փառէն սրբազանը տեղյակ լինե՞ն այդ մասին

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930