Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գործարարների նկատմամբ կտրուկ գործողությունները տնտեսությունում ցնցումներ չեն առաջացնի». Վարդան Բոստանջյան. «Հրապարակ»

Հունիս 02,2018 11:12

Տնտեսագետ պատգամավոր ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հակադարձում է՝ ԱԱԾ-ի գործողությունները, միանշանակ, օրինական են. «Օրինական չեն այն գործողությունները, որոնք օրինական չեն, ստվերային են, պայմանավորվածությունների տիրույթում: Դրանք առ ոչինչ են, եթե օրինականության դաշտում չեն, ուրեմն պայմանավորվածություններ չեն կարող կոչվել: Տվյալ դեպքում, երբ դու սովորական եկամտային հարկից քեզ դուրս ես դնում եւ մղվում ես շրջանառության հարկման դաշտ, մինչեւ անգամ ոչ միայն արտոնյալ կարգավիճակ է նշանակում, այլեւ՝ հանցագործություն»:

Պատգամավորի խոսքով՝ եթե կա օրենքում բաց, ապա պետք է դա անհապաղ շտկել, այլ ոչ թե գործարարներին թույլ տալ գործել ապօրինության դաշտում. «Նույնիսկ այս ամենի արդյունքում աշխատատեղերի կրճատման հարցը մեր խնդիրը չէ, այսինքն՝ ոչ թե մերը չէ, այլ պետության խնդիրն է, թող պետությունը մտածի այդ մասին»: Մինչդեռ համակարգը եղել է այնպիսին, որ գործարարները կատարել են նույնիսկ պարտավորություններ, որոնցով լիազորված չեն եղել, օրինակ՝ արտոնյալ կարգավիճակ տալու դիմաց նախորդ իշխանությունները նրանց վրա ստվերային բյուջեն լցնելու եւ բանակը զինելու պարտավորություն են դրել՝ չվճարված հարկերի հաշվին։

«Այդ խնդիրների լուծումը կարող է լինել մեկը՝ երբ բանակցությունների եւ վերլուծությունների միջոցով գնահատվում է ամեն ինչ: Եթե ես պետությանը պարտք եմ հարյուր միավոր, բայց այդ հարյուրից ութսունը տվել եմ պաշտպանության խնդրին, ապա ինձնից պետք է պետությունը 20 միավորի ակնկալիք ունենա»:

ԲՀԿ-ական պատգամավորն ամեն դեպքում վստահ է՝ գործարարների նկատմամբ կտրուկ գործողությունները տնտեսությունում ցնցումներ չեն առաջացնի, գուցե գնաճ տեղի ունենա, բայց գլխավորը դա չէ. «Ես որպես մասնագետ եմ ասում, որ մենք հետեւանքներով չպետք է առաջնորդվենք՝ կարող է աշխատատեղեր փակվեն, կարող է գներն աճեն, ինչ ուզում է, թող լինի, բայց առաջին հերթին թող լինի թափանցիկություն, օրինականություն եւ արդարություն, դրանցով պայմանավորված խնդիրները պետությունը կաշխատի լուծել»:

Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ այս գործընթացները լարվածություն կբերեն տնտեսական դաշտում, գործարարները ստիպված են լինելու չվճարված հարկերը վճարել, բայց թող այդ գործարարները մտածեն, ովքեր նախկինում աշխատել են պայմանավորվածությունների, այլ ոչ թե օրենքի դաշտում։ Բագրատյանը հիշեցնում է, որ բոլոր ազատ երկրների տնտեսությունները կաշկանդված չեն քաղաքականությամբ, եւ նկատում է, որ մեր դժբախտությունն այս երկու ոլորտները սերտացնելն է: «Մենք միշտ ձգտել ենք, որ քաղաքականությունը թելադրի տնտեսությունը, իսկ դա նոնսենս է: Կար ժամանակ, երբ մենք կարծում էինք, որ, ունենալով Արցախի գերխնդիրը եւ դրա լուծումը, այո, նաեւ տեսնում էինք բազմաթիվ ոչ օրինական գործողությունների մեջ՝ որոշ գումար պետք է առանձնացնել ռազմական ծախսերի համար, բայց դա միֆ է»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930