Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն ձեր դուքանը չէ. «Ազգ»

Հունիս 02,2018 10:54

Բայց այդ վարձերի հաշվին, տրամաբանորեն, պետք է ոչ թե համալսարանում ՀՀԿ-ի կցորդների գրպանները ծանրանային, այլ բարձրանար պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: Սակայն ոչ միայն չբարձրացան, այլեւ տարեցտարի կրճատվեցին ու ամոթալի, խայտառակ, նվաստ չափերի հասան: Սա՞ է սերունդ կրթելու նրանց վաստակը: Համալսարանի ղեկավարությունը պարտավոր է դասախոսներին վճարել ըստ արժանվույն, նրանք սերունդ են կրթում, դժվա՞ր է հասկանալ: Այդ գումարների հաշվին պետք է նաեւ կարգի բերվեր համալսարանը, որը տարածաշրջանում առաջատարներից մեկի համարումն ունի, բայց այն ոչ միայն կարգի չբերվեց, այլեւ պայմաններն այն աստիճան վատթարացան, որ ի թիվս անհամար պահանջների, մի խումբ ուսանողներ սկսեցին զուգարանի թուղթ ու օճառ պահանջել: Պետք է խոստովանեմ, որ վերջին պահանջը բավարարվեց. ուսանողներն այսօր օճառ ունեն, հատկապես նրանք, որոնք օր ու գիշեր, աղվեսի պես քսմսվում են ռեկտորատի պատերին, որոնք ե՛ւ դեմ են, ե՛ւ կողմ, որոնք ե՛ւ սեւ են, ե՛ւ սպիտակ, որոնք, բոլոր դեպքերում, պահի մարդիկ են:

Այս ամոթալի վիճակը լուծելու փոխարեն համալսարանի ղեկավարությունը պնդում է, որ միջոցներ չկան եւ ծախսվում է այնքան, որքան հնարավոր է: Հարց է առաջանում. ո՞ւր են մեր միջոցները, այն դեպքում, երբ դրանք չեն ծախսվում գրադարանների համալրման, ֆակուլտետների բուժսպասարկման, պատշաճ հիգիենայի ու անվտանգության եւ ընդհանրապես նորմալ ուսանողական միջավայր ստեղծելու նպատակով:

Պարոնա՛յք, Երեւանի հարյուրամյա համալսարանը, մայր բուհը ձեր դուքանը չէ, դուք էլ նրա դուքանչիները չեք, ուսանողներն էլ ձեր դուքանի ապրանքները չեն, որ ինչպես ուզեք, այնպես վարվեք: Իմ ու հազարավոր ուսանողների կողմից, ձեր շատ սիրելի «հայր Վովայի» ոգեղենությամբ հորդորում եմ՝ սթափվե՛ք, սա մեր եւ ձեր համալսարանն է, սկզբից մեր, հետո՝ ձեր: Բարի եղեք կատարել ձեր ծառայությունները, դուք վճարվել եք դրա համար, բարի եղեք գրադարանում տեղադրված մի քանի տասնյակ տեսախցիկների փոխարեն այն գրքերով զինել, ջարդված աթոռ-սեղանները փոխել, կաթող տանիքները վերանորոգել ու ցույց տալ, որ սա ոչ թե անցյալ դարի խորդանոցային համալիր է, այլ համալսարան: Սթափվե՛ք, պարոնայք, սա մե՛ր համալսարանն է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հ.Գ. Հուսով եմ՝ մտահոգությունս կկիսեն նաեւ սիրելի դասախոսներս:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930