Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը չստացավ ոչինչ Փաշինյանի հաղթանակից». Դենիս Սեմութ. «168 ժամ»

Հունիս 02,2018 10:49

«Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս: Վաղ թե ուշ նա կզարգացնի իր սեփական դիրքորոշումն այս հարցերի շուրջ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող ներկայիս իրավիճակին և ՀՀ նորընտիր իշխանությունների մոտեցումներին:

Հարցին, թե Փաշինյանի հաղթանակից հետո որո՞նք են Ռուսաստանի շահերը ԼՂ հակամարտության գոտում, նա պատասխանել է. «Չեմ կարծում, թե ներկայումս որևէ մեկը կասկած ունի, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր հեգեմոն դիրքերը կամ ամենաքիչը արտոնյալ դիրքը Հարավային Կովկասում: Երկար տարիներ Ռուսաստանն օգտագործել է Ղարաբաղը՝ որպես գործիք այս ռազմավարությունում: Ռուսաստանը չստացավ ոչինչ Փաշինյանի հաղթանակից: Ներկայումս նրա ռազմավարությունն է՝ փորձել այլևս ոչինչ չկորցնել:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930