Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաց նամակ Դավիթ Սանասարյանին՝ ՇՊՀ ազատված աշխատակիցներից

Հունիս 02,2018 10:32

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության պետական

վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին

Հարգելի´ պարոն Սանասարյան

Ձեզ են դիմում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի երկու նախկին աշխատակիցները, որոնք 2017 թվականի սեպտեմբերի 25-ից պայքարում էին համալսարանի նախկին ռեկտորի` ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ապօրինությունների, չարաշահումների և կամայականությունների դեմ: Մեր պայքարի հետևանքը եղավ այն, որ սույն թվի մարտի 15-ին ռեկտորի և իր թիմի անօրինական որոշումներով մեզ ապօրինաբար ազատեցին աշխատանքից: Ճիշտ է, նոր Հայաստանում ռեկտորը մայիսի 18-ին նույնպես հեռացավ իր պաշտոնից, սակայն նրա գործած ապօրինությունները պետք է իրավական գնահատական ստանան, և նախկին ռեկտորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ֆինանսական չարաշահումների համար (ստուգումները թող պարզեն, թե դրանք պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով վատնումներ, յուրացումներ, փողերի լվացումներ են եղել և այլն):

2016 թվականի հուլիսին քաղաքական որոշման հետևանքով ռեկտորի պաշտոնակատար նշանակված Սահակ Մինասյանը ժառանգեց 500 միլիոն դրամ ունեցող բյուջե, սակայն 2016-2017 ուսումնական տարվա ռեկտորի ֆինանսական հաշվետվությունից պարզ դարձավ, որ Սահակ Մինասյանը ոչ միայն մսխել է ժառանգած 500 միլիոն դրամը, այլև իր` 2017 թվականի բյուջեի նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում, այսինքն` թույլատրելի 10 տոկոսի փոխարեն ունենք ավելի քան 20 տոկոս շեղում: Փաստորեն 2016 թվականի երկրորդ կեսի և 2017 թվականի բյուջեի նախահաշիվներով չնախատեսված ծախսեր և գնումներ են կատարվել, ինչը բուհը հասցրել է ֆինանսական աղետի: Օրինակ, չնախատեսված ծախսեր (մլն. դրամով). բուֆետների աշխատողների աշխատավարձ (-2 699), քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներ (-14 079), դիզայներական ծառայություններ (-1 300), հիմնանորոգման և ընթացիկ նորոգման ծախսեր (-36 198), ապրանքանյութական պաշարներ (-3 670), Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (-4 500) և այլն: Էլ չենք ասում 14 մլն դրամանոց դիզելային գեներատորի (գեներատորը էլեկտրաէներգիա է տալիս միայն վարչական մասին, այն էլ` շատ փոքր ծավալով), ինքնածախսածածկմամբ աշխատող բուֆետի, ֆուտզալի թիմ պահելու, ուռճացված վարչական հաստիքակազմի, ոչ անկախ ֆինանսական աուդիտների, Համաշխարհային բանկից ստացված գումարների մասին: Իհարկե, 15 տոննա ոչնչացված գրքերի մասին ամբողջ հանրապետությունը գիտի: Այդ ծախսերը պայմանավորված չեն եղել ՇՊՀ կանոնադրությամբ, բուհի ռազմավարական զարգացման ծրագրով: Մեզ հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ այլ մանրամասներ կներկայացնենք:

Հարգելի´ պարոն Սանասարյան, խնդիրները շատ են: Հուսով ենք, որ հեղափոխության բովով անցած երկրում հնարավոր է անաչառ ամբողջական ստուգումներ իրականացնել:

Հարգանքով` ՇՊՀ ապօրինի ազատված աշխատակիցներ Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930