Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստավանգերում Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին

Հունիս 02,2018 10:05

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում «Norway Chess» գերմրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ ու վստահ հաղթանակ տարավ: Սերգեյ Կարյակինն առավելության հասավ Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ, Հիկարու Նակամուրա- Մագնուս Կարլսեն, Վիշվանաթան Անանդ- Ուեսլի Սո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Դին Լիժեն-Ֆաբիանո Կարուանա հակամարտությունը չկայացավ:

Վաստակելով 2 միավոր՝ Արոնյանն այժմ բաժանում է 3-ից 6-րդ հորիզոնականները: Այսօր հինգերորդ տուրում Լեւոնը խաղում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930