«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Այցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Նախարարին ներկայացրեց համալսարանական հիվանդանոցի կլինիկաները, խաղաթերապիայի կաբինետը, դասասենյակները և ամենագնաց շտապ օգնության մեքենաները, որոնք նախատեսված են նորածինների տեղափոխման համար:
Արսեն Թորոսյանը ծանոթացավ նաև վերջին տարիներին «Մուրացան» հիվանդանոցում կատարված աշխատանքներին և հիմնախնդիրներին: