Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մի խումբ մասիսցիներ պահանջում են քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել

Հունիս 01,2018 21:01

Մի խումբ մասիսցիներ երեկ համացանցով դիմել էին համաքաղաքացիներին՝ բոլորին կոչ անելով այսօր առավոտյան 9:30-ին հավաքվել Մասիս քաղաքի հրապարակում՝ իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատությունը պահանջելու նպատակով:

Մասիսի քաղաքապետը եւ նրա տեղակալ Կարեն Օհանյանը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Մասիսցիների մի մասը արձագանքել է կոչին, իսկ այսօր տասնյակ քաղաքացիներ շրջափակել են Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավության դատարանի շենքը «Ազատություն Դավիթին» վանկարկումներով ու պաստառներով՝ պահանջելով ազատ արձակել Դավիթ Համբարձումյանին:

Քաղաքապետը դատարանում է, որտեղ քննարկում են նրա խափանման միջոցը փոխելու որոշումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930